Բարև!

Աշխատանքային ժամեր
- Երկուշաբթի Փակ է
- Երեքշաբթի Փակ է
- Չորեքշաբթի 9:00-19:00
- Հինգշաբթի 9:00-19:00
- Ուրբաթ 9:00-19:00
- Շաբաթ 9:00-19:00
- Կիրակի9:00-19:00

Մեր մասին
Մենք բժշկական աշխտորոշիչ, ատամնաբուժական և վիրաբուժական ամբողջական խնամք իրականացնող կենդանաբուժական կլինիկա ենք: Մեր կլինիկայի հաճախորդների ճնշող մեծամասնությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիներն են, ինչպես նաև շներ և կատուներ: Մեր դռները բաց են բոլոր տեսակի կենդանիների համար՝ նապաստակների, ֆրետկաների, թռչունների, սողունների, կրծողների և այլն:
Կանչ տուն

Մենք մատուցում ենք «Կանչ տուն» ծառայությունը: Կենդանաբույժն այցելում է Ձեր բնակարան՝ Ձեր ընտանի կենդանու առողջական վիճակի ստուգման և բուժում նշանակելու նպատակով: Որոշ դեպքերում առաջանում է նաև բուժքրոջ ներկա գտնվելու անհրաժեշտություն ՝ կախված բուժման և մատուցվող ծառայությունների տեսակից, ինչպես նաև կախված Ձեր կենդանու դրսևորած վարքագծից:
«Կանչ տուն» ծառայությունը հնարավոր է իրականացնել ազատ կենդանաբույժի առկայության դեպքում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ որոշ հանգամանքների դեպքում այս ծառայությունը հնարավոր չի լինի իրագործել, ՝ պայմանավորված նրանով, որ կարող են պահանջվել որոշակի թեստեր կամ բուժում, որոնք կարող են ի կատար ածվել միայն կլինիկայում:
«Կանչ տուն» ծառայության դեպքում, բացի մատուցված ծառայության արժեքից, գործում է նաև լրացուցիչ վճար՝ այցի համար:
Ծանոթացեք մեր աշխատանքային թիմի հետ
Ծանոթացեք մեր կենդանաբույժերի և թիմի հետ ստորև.
Մենք ուրախ ենք տրամադրել բացառիկ կենդանաբուժական խնամք Ձեր ընտանի կենդանիներին:
Զանգահարեք (374 10) 56-23-65 հեռախոսահամարին, հաղորդակցվելու մեր կենդանաբուժական խորհրդատվություն տրամադրող թիմի անդամներից մեկի հետ:
Մեր աշխատակազմի յուրաքանչյուր անդամ իր ոլորտի լավագույն մասնագետներից է: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն, եզակի հմտությունները և փորձը կենդանաբուժական ոլորտում:
Մեր կլինիկան հպարտ է գործակցել արտասահմանյան բարձր որակավորում ունեցող կենդանաբույժերի հետ, մեր գլխավոր կենդանաբույժը հրավիրված է Ֆինլանդիայից և աշխատելու է մեզ հետ առաջիկա տարիների ընթացքում: Նա ավելի քան ութ տարի աշխատել է Ֆինլանդիայի փոքր կենդանիների բուժման մեջ մասնագիացված կլինիկայում, ինչպես նաև ավելի քան հինգ տարի մասնագիտացել է էկզոտիկ կենդանիների բուժման գործում:
Էլլի Ռոսա Էմիլիա Յոլմա
Կլինիկայի ղեկավար- Գլխավոր կենդանաբույժ

Հարություն Հովհաննիսյան
Ավագ կենդանաբույժ


Դուք այստեղ
Միացե՛ք մեր թիմին !
Ծառայություններ
Մեր կլինիկան հագեցած է հոսպիտալացման համար անհրաժեշտ պարագաներով և մեր բուժքույրերը մեծ ջանքեր են գործադրում՝ ապահովելու կենդանիների հարմարավեությունը և մաքրությունը այստեղ գտնվելու ամբողջ ընթացքում: Բոլոր ընտանի կենդանիները, որոնց անհրաժեշտ է հոսպիտալացնել, կգտնվեն անընդհատ վերահսկողության ներքո և հաճախակի ստուգումների արդյունքում կգնահատվի նրանց առողջական վիճակը՝ մինչև նրանց դուրսգրումը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր կլինիկան չի գործում շուրջօրյա, սակայն, հնարավոր է իրականացնել գիշերային ինտենսիվ խնամք, եթե կենդանու վիճակը գնահատվի կրիտիկական՝ ծանր: Նշված ծառայությունը կարող է կիրառվել լրացուցիչ վճարի դիմաց:
Պլանային վիրաբուժություն (ստերիլիզացիա)
Պլանային վիրաբուժությունն ընդգրկում է ստերիլիզացումը, թե՛ էգ, թե՛ արու կենդանիների համար (շներ, կատուներ, նապաստակներ, խամյակներ և այլն):
Արու կենդանիների ամորձիները հեռացվում են վիրաբուժության միջոցով, ինչն օգնում է նվազեցնել ագրեսիան, մոլորվելը, տարածքում չկողմնորոշվելու միտումները, ինչպես նաև նվազեցնում է շագանակագեղձի և տեստիկուլյար հիվանդությունների առաջացման ռիսկերը:
Էգ կենդանիների մոտ վաղ ստերիլիզացումը (կամ ձվարանների և արգանդի մի մասի հեռացումը) օգնում է կանխել կրծքագեղձի ուռուցքների առաջացումը:
Pyometra-ն (արգանդի վարակ է), որը տարածված է հատկապես էգերի մոտ՝ ջերմային բոլորաշրջանից հետո, կարող է կանխվել ստերիլիզացման միջոցով:
Այս վիրահատությունները կատարվում են ամեն օր (չորեքշաբթի-կիրակի) և կենդանիները դուրս են գրվում հենց նույն օրը:
Բոլոր վիրահատությունների կատարման համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Անհրաժեշտ է նախապես զանգել կլինիկանախապես հերթագրվելու համար:
Պատվաստում (վակցինացիա)
Պատվաստումները համապատասխան ներարկումներ են, որոնք արվում են շներին և կատուներին՝ պաշտպանելու վտանգավոր վիրուսներից և բակտերիաներից:
Պատվաստումները կատարվում են արդեն իսկ ձևավորված վիրուսները ոչնչացնելու, իմունոլոգիական արձագանքը խթանելու, հետագա հիվանդությունների առաջացումը կանխարգելելու համար: Ձեր կենդանու առաջին զննությունը և պատվաստումը պետք է կատարվի այնքան շուտ, որքան հնարավոր է: Քանի դեռ Ձեր կենդանին չի պատվաստվել, մեծ է վտանգը, որ նա կարող է ձեռք բերել շատ վտանգավոր, սակայն կանխելի վարակներ: Կարող եք համոզված լինել, որ պատվաստումից հետո Ձեր շունը պաշտպանված կլինի կատաղությունից, տկարությունից, պարվովիրուսից և ադենովիրուսից՝ ի թիվս այլ հիվանդությունների: Մինչ պատվաստումը Ձեր կենդանուն անհրաժեշտ է ստուգել և բուժել մակաբույծների դեմ, ինչը խիստ տարածված է հատկապես երիտասարդ շների մոտ:
Մենք հավատում ենք, որ լավագույն նվերը, որը կարող եք տալ Ձեր կենդանուն, Ձեր կողմից նրա առողջության պահպանմանն ուղղված գործողություններն են: Ընթացիկ, հերթական առողջաբուժական այցերը և կանխարգելիչ միջոցառումների կատարումն ամուր հիմք կհանդիսանան Ձեր ընտանի կենդանու առողջ ապրելակերպի համարողջ կյանքի ընթացքում:
Այդ այցելությունները, որպես կանոն, նշանակվում են տարին մեկ կամ երկու անգամ, ինչը թույլ է տալիս կենդանաբույժերին՝ գնահատել կենդանու առողջական վիճակը, այնուհետև վերահսկել նրա առողջության պահպանումը: Կենդանաբույժին պարբերաբար այցելելը հնարավորություն է ընձեռնում վաղ ժամանակաշրջանում նկատել և կանխել առաջ եկած առողջական փոփոխությունները, ինչը ավելի ուշ շրջանում հայտնաբերվելու դեպքում կարող է լուրջ և ծախսատար խնդիրների առիթ տալ:
Ներկայում պարզ պատվաստումների միջոցով մենք ի վիճակի ենք պաշտպանել կենդանիներին բավականին լուրջ, ժամանակ առ ժամանակ անգամ կյանքին սպառնացող հիվանդություննրից: Սակայն, միևնույն ժամանակ, եթե պատվաստանյութը հասանելի է, դեռ չի նշանակում, որ այն անհրաժեշտ է Ձեր կենդանուն: Մենք հոգատարությամբ և խնամքով կգնահատենք Ձեր կենդանու ուրույն խնամքի անհրաժեշտությունը, ռիսկի գործոնները և նրա ապրելակերպը, որպեսզի այդ ամենի հիման վրա , մշակենք կենդանու համար անվտանգ պատվաստումների ծրագիր:
Ի վերջո, մեր կենդանաբուժական անձնակազմը՝ պարտաստակամ Ձեզ և Ձեր ընտանի կենդանուն պարբերաբար տեսնելու, կճանաչի թե՛ Ձեզ և թե՛ Ձեր կենդանուն, ինչը կարևոր նախապայման է ճիշտ բուժում նշանակելու համար:
Ստորև նշված են այն հիվանդությունները, որոնցից պատվաստված լինելու դեպքում Ձեր կենդանիները կլինեն պաշտպանված.
Շներ.
- պարվովիրուս (ստամոքսաղիքային, սրտի հիվանդություն)
- տկարություն (ստամոքսաղիքային, նյարդաբանական հիվանդություն)
- ադենովիրուս՝՝ տեսակ 1 (հեպատիտ)
- շնչառական հիվանդություն
- ադենովիրուս՝ տեսակ 2 (շնչառական հիվանդություն)
- կորոնավիրուս (աղիքային հիվանդություն)
- լյարդի եւ երիկամների հիվանդություններ
- կատաղություն (նյարդաբանական հիվանդություն է, որը կարող է մահացու լինել նաև մարդկանց համար):
Կատուներ.
- Panleukopenia վիրուս (ստամոքս-աղիքային հիվանդություն)
- Կատվային հերպես (առաջացնում է նաև շնչառական հիվանդություն)
- Կատվային կալիցիվիրուս (շնչառական հիվանդություն)
- խլամիդիա
- կատաղություն (նյարդաբանական հիվանդություն է, որը մահացու կարող է լինել մարդկանց համար ևս):
Կատուների և շների ձագերին անհրաժեշտ է կատարել մի շարք պատվաստումներ: Ձեր կենդանիների բարեկեցության համար, մինչև պատվաստում կատարելը խնդրում ենք հավաստիանալ, որ նրանք չունեն որևիցե արդեն իսկ գոյություն ունեցող հիվանդություն: Պատվաստումներից մեկ շաբաթ առաջ, ընտանի կենդանուն պետք է տրվի համապատասխան դեղորայք:

Ռենտգեն
Ռենտգենը կենդանաբուժական կլինիկաներում ախտորոշման համար ամենահաճախ կիրառվող միջոցներից, է, քանի որ այն կենդանաբույժին հնարավորություն է ընձեռնում հնարավորինս ոչ-ինվազիվ մեթոդի կիրառմամբ ստանալ մանրամասն տեղեկատվություն ճշտգրիտ ախտորոշման համար: Ռենտգենը կարող է օգտագործվել սիրտը և թոքերը, կրծքավանդակի խոռոչի ներսում գտնվող մեծ անոթները, որովայնի առաջնային օրգանները և ոսկորները նկարելու համար:
Ստորև այն դեպքերն են, երբ անհրաժեշտ է ռենտգեն հետազոտություն կատարել՝ թոքաբորբ, օտար մարմիններ, հանգույցներ, որովայնի առաջնային օրգաններ, երիկամների/միզուղիների հիվանդություններ, կոտրվածքներ և այլն:

Խորհրդատվություն
Մենք տալիս ենք խորհրդատվություն բոլոր տեսակի կենդանիների առողջության պահպանման և ընթացիկ պլանային կենդանաբուժական միջոցառումների կատարման վերաբերյալ (շների, կատուների, նապաստակների, թռչունների, կրծողների, սողունների և այլն): Կենդանիների տերերի հետ իրենց կենդանու առողջական վիճակը քննարկելը մեր գործելակերպի բաղկացուցիչ մասն է: Եվ, քանի որ կենդանիները չեն կարող խոսել, մենք բարձր ենք գնահատում այն, որ Դուք կարողանում եք տալ Ձեր կենդանու վիճակի վերաբերյալ հնարավորինս մանրամասն տեղեկատվություն, ինչն օգնում է հիվանդության ճիշտ ախտորոշման գործում:
Խորհրդատվության համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել կենդանաբույժի մոտ:
Առանց նախապես հերթագրման խորհրդատվությունը հնարավոր է, եթե անհրաժեշտ է կատարել անհապաղ կենդանաբուժական միջամտություն: Առանց նախապես հերթագրման խորհրդատվություն ստանալու դեպքում խնդրում ենք նկատի ունենալ, որ հնարավոր է սպասելու անհրաժեշտություն առաջանա, քանի որ հնարավոր է չլինի ազատ կենդանաբույժ, ով կկարողանա Ձեզ անմիջապես ընդունել
Եթե Ձեր ընտանի կենդանին հիվանդ է կամ, եթե նրա մոտ նկատել եք թուլություն կամ որևիցե վնասվածք, առանց հապաղելու բերեք նրան կենդանաբույժի մոտ՝ ախտորոշիչ զննման համար: Մենք ամենայն ուշադրությամբ կզննենք Ձեր կենդանուն՝ հիմնական խնդիրը գտնելու համար, ինչի միջոցով էլ կկարողանանք վերականգնել նրա առողջությունն այնքան շուտ, որքան հնարավոր է:

Վիրաբուժություն
Մի՛ անհանգստացեք, եթե Ձեր ընտանի կենդանին վիրահատության կարիք ունի: Մեր կլինիկայի աշխատակազմն այստեղ է ապահովելու Ձեր կենդանու վիրահատության համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Մենք կվերականքնենք նրա բնականոն կենսակերպը շատ կարճ ժամանակահատվածում:
Նախքան այն, որ մենք կսկսենք որևիցե վիրահատություն, Ձեր կենդանին կանցնի մանրամասն հետազոտություն՝ հավաստիանալու համար, թե արդյո՞ք նրա օրգանիզմը բավականաչափ առողջ է՝ վիրահատությանը դիմադրելու և բնականոն կենսակերպ հետ վերադառնալու համար: Այնուհետև, մեր հմուտ մասնագետները կմշակեն ցավի կառավարման անհատական պլան, բացառապես նախատեսված Ձեր ընտանի կենդանու համար:
Մենք օգտագործում ենք ամենաանվտանգ անզգայացնող միջոցները, որոնք տրվում են մեր հոգատար անձնակազմի վերահսկողության ներքո: Մենք Ձեր կենդանու համար կապահովենք որքան հնարավոր է անցավ միջամտություն: Վիրահատության ընթացքում մեր կենդանաբույժերը պահպանում են վիրահատական խնամքի ամենաբարձր չափանիշները և կենտրոնանում են իրենց լավագույն վիրաբուժական փորձի և մեթոդների կիրառուման ապահովման վրա::
Մեր վերապատրաստված կենդանաբույժերը մանրազնին հետազոտության կենթարկեն Ձեր կենդանուն՝ հավաստիանալու համար, արդյո՞ք նրա սրտի աշխատանքը և օքսիգենի մակարդակը նորմայի մեջ է, թե՝ ոչ, որից հետո միայն կկատարեն որևիցե կենդանաբուժական միջամտություն:
Վիրահատության ավարտից կարճ ժամանակ անց մենք կկապվենք Ձեզ հետ՝ տեղեկացնելու, թե ինչպես է ընթացել միջամտությունը և թե երբ հնարավոր կլինի դուրս գրել նրան:
Երբ Դուք կժամանեք՝ Ձեր կենդանուն տանելու, մենք կտրամադրենք խորհրդատվություն հետվիրահատական խնամքի և ցավի կառավարման վերաբերյալ՝ առողջության լիարժեք վերականգնումն ապահովելու համար:
Օրթոպեդիկ վիրաբուժություն
Օրթոպեդիկ վիրահատությունների շարքին են դասվում ոսկրերի և հոդերի վիրահատությունները: Կմախքային հիվանդությունները տատանվում են ծնկների, արմունկների և նստակոնքների բնածին արատներից մինչև տրավմատիկ կարգի կոտրվածքներ և գանգուղեղային վնասվածքներ: Ախտորոշումը կատարվում է ռենտգեն և ֆիզիկական հետազոտությունների միջոցով: Հիմնականում ընտանի կենդանիները պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտության՝ հատկապես ոսկրերի կոտրվածքների դեպքում, վնասվածքի ճիշտ դիրքը հասկանալու և ցավի զգացողությունը հնարավորինս նվազեցնելու համար: Օրթոպեդիկ վիճակը պարզելու հիման վրա կենդանաբույժը կառաջարկի բուժման մեթոդներ: Ընտանի կենդանիների մեծ մասի համար օրթոպեդիկ միջամտություններից հետո կպահանջվի մեկօրյա հոսպիտալացում՝ գնահատելու վերականգնման ընթացքը և ցավի առկայության և այլ անհրաժեշտ դեպքերում նաև անզգայացում ապահովելու համար: Որևիցե վիրահատություն նախօրոք ամրագրելու համար խնդրում ենք կապ հաստատել կլինիկայի հետ:
Փափուկ հյուսվածքների վիրահատություն
Փափուկ հյուսվածքների վիրահատությոնների թվին է դասվում յուրաքանչյուր` ոսկորները չներառող վիրահատություն: Մեր կլինիկայում հնարավոր է կատարել ցանկացած տեսակի ընտանի կենդանու վիրահատություն: Եվ իհարկե՛, մենք վիրահատում ենք թե՛ սողունների և թե՛ թռչունների: Փափուկ հյուսվածքների վիրահատությունը հիմնականում ներառում է մաշկը (գոյացությունների հեռացում), միզապարկը (միզաքարերի հեռացում) ականջը (լսելու հեմատոմա), փայծախը (քաղցկեղի և պատռվածքի դեպքում հեռացվում է ամբողջությամբ), աղիները (օտրա մարմնի հեռացում), աչքերը (կոպերի վերքեր և գոյացությունների հեռացում): Վերը նշված վիրահատությունների անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել մեզ ցանկացած պահի: Անհրաժեշտ է խորհրդակցելն կենդանաբույժի հետ, ինչպես նաև կենդանուն հետազոտել և հանձնել արյան անալիզներ՝ հետագա բարձր արդյունավետություն ապահովելու համար: Որոշ դեպքերում հնարավոր է նաև մինչվիրահատական հոսպիտալացման անհրաժեշտություն:

Անզգայացում
Մենք օգտագործում ենք ամենաանվտանգ անզգայացնող միջոցները կատարվող միջամտությունների հավելյալ արդյունավետությունը և ապահով ընթացքն ապահովելու համար: Յուրաքանչյուր անզգայացնող միջոց, որն ընտրվում է մեր կենդանաբույժի կողմից, բացառապես հարմարեցվում է տվյալ կենդանու առողջական վիճակի հետ: Յուրաքանչյուր կենդանու կենսական նշանների առկայությունը շարունակաբար վերահսկվում է անզգայացման ժամանակ՝ հենվելով մեր բանիմաց կենդանաբույժերի հմտությունների և մեր անզգայացնող սարքավորումների բարձր որակի վրա:

Ատամնաբուժական խնամք
Ձեր կենդանու համար լավ ատամնաբուժական խնամքը առանցքային կաչևորություն ունի: Առանց պատշաճ խնամքի և ուշադրության, Ձեր կենդանու ապատմները և լնդերը կարող են հենք դառնալ բակտերիաների համար, ինչը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների՝ պատճառ դառնալով կենդանու ամբողջ մարմնի թուլության և հյուծվածության համար. օրինակ՝ սրտի անբավարարություն, աղիքային ինֆեկցիաներ, լյարդի և երիկամների հիվանդություններ, լնդերի հիվանդություններ, ինչպես նաև Պարոդոնտոլոգիական հիվանդություն, որը բնորոշ է շներին և կատուներին՝ կանխարգելելի է, եթե պարբերաբար ապահովվում է ատամնաբուժական խնամք: Եթե անգամ երբևէ չեք հետևել Ձեր կենդանու ատամների առողջությանը, երբեք ուշ չէ սկսելու համար: Մենք ունենք այն ամենն ինչ անհրաժեշտ է Ձեր ընտանի կենդանուն՝ առողջ բերանի խոռոչ ունենալու համար: Մենք ապահովում ենք մասնագիտական ատամնաբուժական ծառայություններ, այդ թվում`ընթացիկ և կանխարգելիչ խնամք, ինչպես օրինակ, ատամնաքարերի մաքրում, փայլեցում, ատամի հեռացում, հետազոտություններ, բերանի խոռոչի բուժում և այլն:
Մեր մասնագիտական կազմն անցել է կենդանիների ատամնաբուժական խնամքի վերաբերյալ մասնագիտական վերապատրաստում: Մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ՝ բարձր արդյունավետություն ունեցող ատամնաբուժական խնամք ապահովելու համար: Մեր կենդանաբույժերը սիրով կտրամադրեն խորհրդատվություն մինչև հերթական այցելության օրը տնային պայմաններում Ձեր կենդանուն անհրաժեշտ ատամնաբուժական խնամքն իրականացնելու համար:
Ատամնաբուժական հիգիենան կենդանու ընդհանուր առողջության պահպանման անբաժանելի մասն է: Ճիշտ խնամքը ներառում է պարբերական մաքրումներ և առնվազն տարեկան մեկ այցելություն կենդանաբույժին՝ ստուգման և ատամնաքարերի մաքրման համար:
Մեր կլինիկայում իրականացվում է նաև ատամնաքարերի հեռացում: Ծառայությունը կատարվում է շատ արագ, սակայն, անզգայացումից հետո պահանջվում է կենդանուն պահել կլինիկայում՝ վերահսկողության ներքո:
Մենք նաև ունենք կենդանիների ատամնաբուժական խնամքին վերաբերող բոլոր անհրաժեշտ պարագաները, և եթե ցանկանում եք Ձեռք բերել դրանք, խնդրում ենք տեղեկացնել ադմինիստրատիվ օգնականին:

Ատամնաքարերի հեռացում. Ինչու՞ է դա անհրաժեշտ.
Ատամնաքարերի հեռացման արդյունքում մաքրվում է ատամնափառը, ատամնաքարերը, ապահովվում է բերանի խոռոչի լավ խնամք, անհրաժեշտ է երկրորդական ատամնաբուժական խնդիրները (կարիես) բուժելու համար, վատ շնչառության և տհաճ հոտի, վատ ախորժակի, սնունդ ընդունելու ժամանակ տհաճ զգացողության, արյունահոսություն, լնդերի բորբոքման, թքահոսության, գիշերային թքարտադրության վերացման համար:
N2 Ատամնաքարերի հեռացում. Ինչու՞ է անհրաժեշտ, որ ընտանի կենդանին գտնվի ընդհանուր անզագայած վիճակում
Մարդասիրական վերաբերմունքի դրսևորում է, քանի որ ձերբազատում է ցավի զգացողության ընկալումից, հատկապես ատամնաքարերի հեռացման դեպքում:
Առանց դրա, հնարավոր չէ կատարել ատամների ամբողջական մաքրում, այդ թվում նաև լնդերի հատվածի մաքրում: Կենդանաբույժին հնարավորություն է տալիս ստուգելու էրոզիայի առկայությունը: Հնարավորություն է ընձեռնում վաղ շրջանում կատարել միջամտություն՝ պատշաճ ախտորոշմամբ:
Փուլ 1- Գինգիվիտ
Բուժումը կարող է փոխել դրությունը երբ բորբոքված կամ այտուցված է շուրթի ներսի հատվածը, առաջացել է ատամները ծածկող ատամնափառ:
Փուլ 2- Վաղ պերիդոնտիտ
Մասնագիտական բուժումը և տնային ատամնաբուժական խնամքը կարող է կանխարգելել անդառնալի հետևանքները, երբ ամբողջ լնդերը բորբոքված և այտուցված են, բերանի խոռոչը ցավազգայուն է և զգացվում է տհաճ հոտ:
Փուլ 3- հավասարակշիռ պերիդոնտիտ
Հնարավոր է չվերականգնվել այն դեպքում, երբ լնդերից բալագույն կարմրություն և արնահոսություն է, առկա է ցավազգայուն, բերանը ազդում է ախորժակի և վարքագծի վրա, կա վատ շնչառության և արդեն սկիզբ է առնում պերիդոնտալ հիվանդություն:
Փուլ- 4 Զարգացած պերիդոնտիտ
Բակտերիալ վարակը ոչնչացնում է լնդերը, ատամները և ոսկրերը, մանրէները արշան շրջանառության միջոցով կարող են տարածվել ամբողջ մարմնում և վնասել սիրտը, երիկամները և լյարդը:
Ատամնաքարերի հեռացում. Ինչպե՞ս է դա կատարվում
Ատամների մաքրման ընթացքը շատ նման է մարդկանց ատամների մաքրմանը: Այն ներառում է ատամնաքարերի և ատամնափառի հեռացում, ինչպես նաև այդ միջոցով ի հայտ են գալիս բոլոր ատամները, որոնք թուլացած են կամ հեռացման կարիք ունեն: Ատամնաբուժական միջամտությունները պետք է միայն հիմնված լինեն կենդանաբուժական փորձառության վրա:
Եթե կարծում եք, որ Ձեր ընտանի կենդանին ունի ատամնաբուժական խնդիր, խնդրում ենք նախապես հերթագրվել ատամնաբուժական խորհրդատվության համար:
Էկզոտիկ կենդանիներ
Պարզապես այն պատճառով, որ նրանք փոքրիկ են, դա դեռ չի նշանակում, որ նրանց չպետք է կենդանաբուժական խնամքի հնարավորություն ընձեռնվի:
Նրանց մոտ առաջացած խնդիրների մեծամասնությունը կապված է նրանց բուծման հետ: Մեր կենդանաբույժը խորդրդատվության ժամանակ աչքի է անցկացնում Ձեր ընտանի կենդանուն տրվող կերակրացանկը: Այս կենդանատեսակները կարող են բազում խնդիրներ ունենալ, այնպիսիք ինչպիսիք են լվեճ և ոջիլ, որոնք կարող են վարակել Ձեր կենդանուն:
Զանգե՛ք մեզ, եթե Ձեր կենդանին սկսել է չուտել, նիհարել, սովորականից ավելի հանգիստ վարք է դրսևորում, ունի աչքերից, քթից կամ բերանից արտահոսություններ կամ եթե նկատում եք գոյացություններ մարմնի վրա: Նրանցից շատերը՝ որպես գոյատևման բնազդ, ունեն ունակություն իրենց վնասվածքները թաքցնելու, որպեսի խուսափեն գիշատիչների հարձակումներից, հետևաբար հիվանդությունները վաղ շրջանում հայտնաբերելու համար, կենդանաբույժի մոտ կանոնավոր այցերը կարևոր նշանակություն կունենան:
Բոլոր նոր կենդանիների համար կտրվեն խնամքի վերաբերյալ գրավոր ցուցումներ:

Ցավի զգացողության կառավարում
Վիրահատություններից հետո: Անկախ ցավի տեսակից, այդ զգացողությունները կարող են կրճատել նրանց կյանքի որակը և երկարաձգեն բուժման ընթացքը: Ստորև նշված են որոշ ընդհանրական նշաններ, որոնց առկայության դեպքում Ձեր կենդանին հնարավոր է ունենա ցավի զգացողություն.
Վարքագծային փոփոխություններ
- ագրեսիա,
- դող,
- կաղություն,
- անհանգստություն,
- ավելորդ հևում,
- աչքերից արտահոսություն,
- սրտի բախումների արագացում,
- ախորժակի կորուստ,
- ինքնավնասման փորձեր:
Եթե զգում եք, որ Ձեր կենադնին տառապում է ցավից կամ անհանգստությունից, կապ հաստատե՛ք մեզ հետ: Մենք կարող ենք իրականացնել մանրակրկիտ զննում և արագ ախտորոշիչ հետազոտություններ, խնդիրը պարզելու և համապատասխան բուժման մեթոդ մշակելու համար: Ցավի կառավարումը կարող է ներառել ֆիզիկական թերապիա, գերքաշի նվազեցում, դեղամիջոցներ կամ այլ համակցված բուժում:
Թույլ տվեք մեզ հայտնաբերել Ձեր կենդանու մոտ ցավի պատճառները և օգնել նրան ունենալ ավելի բարվոք, հարմարավետ և երջանիկ կյանք:
Երևանի Կենդանաբուժական կլինիկայում են կատարվում Վայրի բնության փրկարար կենտրոնի հիմնական կենդանաբուժական ծառայությունները:
Վայրի կենդանիների բժշկական հետազոտությունները, չիպավորումն ու հետագա բուժումն իրականացվում է ժամանակակից սարքավորումներով և նորագույն տեխնոլոգիաներով՝ ապահովելով կենդանիների բարեկեցությունն ու նրանց որակյալ սպասարկումը
Գտեք մեզ
Մյասնիկյան պող., 20 շենք
Էլ․ հասցե՝ clinic@yerevanzoo.am
Հեռահոս՝ (374 10) 56-23-65